ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մաքրել տեղեկատվական աղբը

Մաքրել տեղեկատվական աղբը
16.03.2025 | 09:14

Ոչ ոք իրականությունը չի տեղադրելու ձեր գիտակցության մեջ։

Դուք ինքներդ պիտի բացահայտեք այն։

Հարյուրավոր և հազարավոր ճիշտ և սուտ ինֆորմացիաներ են լցվում ձեր տեղեկատվական ընդունիչները։

Դուք ստիպված կլանում եք դրանք։

Պետք է կարողանալ տեսակավորել և վերլուծել, մաքրել աղբը։

Իսկ տեսակավորելու համար պատրաստ պետք է լինել։

Առաջին հերթին հարկավոր է չնայել և չլսել տիկտոկյան կարճ՝ անճաշակ, գռեհիկ, թվացյալ հեշտ մարսվող, բայց և չհիշվող պոռնկաբարո, այլասերող հոլովակները։

Դա տանում է ուղեղի անընկալունակության և մաշման։ Նման հոլովակները թույլ չեն տալիս ուղեղին աշխատել։

Ուղեղը, ինչպես և մյուս օրգանները՝ պահանջում են շարժում և աշխատանք։

Ինչպես մկանները, ոսկորները, կրճիկները, սիրտը, լյարդը երիկամները և մյուս օրգանները՝ ուղեղը նույնպես պետք է աշխատի։

Գլուխը մտածելու համար է, ոչ թե միայն գլխարկ դնելու և մազ աճելու։

Խոհեմ եղեք։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 11625

Մեկնաբանություններ